«Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» զեկույցն ամփոփում է «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

ՀՀ-ում առաջին անգամ անցկացվել է համապարփակ հետազոտություն` տեղական (համայնքային) երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների բացահայտման համար:

Զեկույցում ներկայացված են հարցումների, ֆոկուս խմբերի և փորձագիտական ու խորքային հարցազրույցների տվյալները և դրանց վերլուծությունները: Վեր են հանված Գյումրու երիտասարդական քաղաքականության գերակայությունները, երիտասարդական հիմնախնդիրներն ու հնարավորությունները: Ներկայացվում է նաև տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմների վերաբերյալ մշակված առաջարկություններ:

Աշխատանքը նախատեսված է ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների, Տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդության խնդիրներով հետաքրքրված փորձագետների և շահագրգիռ այլ անձանց ու կառույցների համար:

Սույն զեկույցի որևէ նյութի վերարտադրումը թույլատրվում է միայն ոչ առևտրային նպատակներով և աղբյուրի պատշաճ հղման պայմանով:

Զեկույցը կարող եք բեռնել այստեղ՝

ԳԵԻՎ զեկույց